Բարի գալուստ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգ: 2010 թվականի հուլիսի 1-ից սկսած այս համակարգի միջոցով ՀԿ-ներին տրամադրվելու են պետական բյուջեի համապատասխան տողով նախատեսված դրամաշնորհներ: Ֆինանսավորված ծրագրերի հաշվետվությունները նույնպես ներկայացվելու են առցանց:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի հիմնական առաջնայնությունները (2010-2011 թվականների համար):
Հասարակական կազմակերպությունների կողմից 2012թ. երկրորդ եռամսյակի դրամաշնորհային ծրագրերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով հայտերի ներկայացման ժամկետն ավարտվել է ս.թ. ապրիլի 15-ին:
Ներկայացված հայտերը գտնվում են փորձագիտական գնահատման փուլում: Գնահատման արդյունքները և հաղթող կազմակերպությունների ցանկը կհրապարակվեն առաջինա 20 աշխատանքային օրերի ընթացքում:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2012թ. ապրիլի 16-ից հայտարարում է հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթ 2012թ. երրորդ եռամսյակի համար:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2012թ. հունիսի 3-ը:
Ծրագրերի փորձագիտության և պայմանագրերի կնքման գործընթացը ապահովելու նպատակով, Ձեր ծրագրի մեկնարկը պետք է լինի ոչ շուտ, քան ծրագրերի ընդունման վերջնաժամկետից 40 օր հետո: Ծրագրերը, որոնք կներկայացվեն նշված վերջնաժամկետից ուշ համակարգի կողմից ավտոմատ կտեղափոխվեն հաջորդ եռամսյակ: Ծրագրի մեկնարկի անհամապատասխանության դեպքում ծրագիրը չի ուղարկվի փորձագիտական գնահատման և կմերժվի:
2010 թվականի չորրորդ եռամսյակում ներկայացված և փորձագիտական քննություն անցած ծրագրեը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2012 թվականի մարտի 29-ի N 40/Ա հրամանով տեղափոխվել են 2012թ.-ի առաջին եռամսյակ: Ներկայացված է եղել 22 ծրագիր, որոնցից փորձագիտական աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի կողմից հաղթող են ճանաչվել միջինը 140 և ավել միավոր ստացած ծրագրերը: Ծրագրերի ցանկը ներկայացված է ստորև: Հաշվի առնելով, որ 2011 թվականի ընթացքում դրամաշնորհային ծրագրերի առցանց (օնլայն) համակարգը տեխնիկական պատճառներով չի գործել, 2011 թվականի ընթացքում ներկայացված ծրագրերը խմբագրելուց և արդիականացնելուց հետո կարող են ներկայացվել 2012 թվականի երկրորդ եռամսյակի մրցույթին մասնակցելու համար:
Երիտասարդական միջոցառումների զգալի մասն անցկացվում է որոշակի վայրում մասնակիցների հավաք (հանդիպում) ձևաչափով:
Համաֆինանսավորումը դիտարկվում է այն պարագայում, երբ նախաձեռնությունն ունի հիմնական ֆինանսավորող կողմ, սակայն ծրագրի բյուջեն ամբողջովին ապահովելու համար պետությունից ակնկալվում են լրացուցիչ միջոցներ:
Երիտասարդական բազմաթիվ միջոցառումների ձևաչափը տարբերվում է մասնակիցների` որոշակի վայրում կազմակերպվող հավաք (հանդիպում) ձևաչափից
Հաճախ անհրաժեշտություն է առաջանում երիտասարդներին աջակցել ուղևորության ծախսերը հոգալու հարցում`այլ բնակավայրերում կազմակերպվող միջոցառումներին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով: